Սшհմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 3292 ընտանիք, որից 2955-ն արդեն վարկավորվել է, իսկ 371-ն արդեն ներկայացրել ավարտական ակտ։

ՀՀ ԱՍՀ նախարարությունը հիշեցնում է, որ պետությունն աջակցում է սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակելի տուն կառուցող ընտանիքներին՝ տրամադրելով՝

մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար,
մինչև 13%՝վարկի տոկոսագումարի մարման համար։

Ծրագրից կարող են օգտվել՝

2025 թ․ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացածկամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները,

շահառուները, որոնք տունը կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից։ Սահմանված բնակավայրերում այս պահին առկա ազատ քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/articles/news/news-11

շահառուները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված/կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։ Սահմանված բնակավայրերում այս պահին առկա ազատ քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/articles/news/news-11։

Կիսվել սոց․ ցանցերում