Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Իսակովի 27/3) իրականացված ստուգման շրջանակներում կատարված կրկնակի լաբորատոր փորձարկման արձանագրությամբ պարզվել է, որ վերացվել են «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակներում նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրության, կասեցումը վերացվել է:
