Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևելյան և արևելյան է` 2-5 մ/վ։ Օգոստոսի 4-8-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում օգոստոսի 4-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-8-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։
