Քաղաքացիները ջրային մոտոցիկլետով շրջվել են. նրանց դուրս են բերել փրկարարները

Օգոստոսի 8-ին՝ ժամը 19։35-ին, Սևանա լճի առաջին հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 100 մ հեռավորության վրա շրջված ջրային մոտոցիկլետ։

Ջրափրկարարներն արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ անվնաս ափ են դուրս բերել երկու քաղաքացու։

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Կիսվել սոց․ ցանցերում