ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում՝ Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում լուսակիրի չգործելու պատճառով մի խումբ «առյուծի կաթ կերած» տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում լուսակիրի չգործելու պատճառով մի քանի ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, ինչպես է տեղի ունեցել «առյուծի կաթ կերած» որոշ վայ-լավ տղերքի վիճաբանություն-ծեծկռտուքը, իսկ դա պետք է մտահոգի նաև քաղաքային իշխանությանը, որպեսզի զբաղվեն խափանված կամ հովհարային անջատման տակ ընկած լուսակիրների (սվետաֆորների) կանոնավոր աշխատանքի հարցով։

Տեսանյութը՝ SHAMSHYAN.comտելեգրամյան ալիքում

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամբողջական նյութը այստեղ ՝

© https://shamshyan.com/hy/article/2026/08/10/1310795?fbclid=IwcGRvZgFmZGlkFlDE5Wq5vtfu-FMfseyrqhMXh5hke21leHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe9n7g74vg3dBFxPhvYhM5IqJHS_dySzXc8qsHEjnd3OSL86a-qV8vVs22y3s_aem_7GaSS49rWSZWYdfNKWMWsg

Կիսվել սոց․ ցանցերում