Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին

Օգոստոսի 12-ի ժամը 18:14-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Աղվան-Տաթև ճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատարար է տեղի ունեցել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետի մարտական հաշվարկը։ Պարզվել է՝ նշված հատվածում կողաշրջվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարների համապատասխան գործողությունների արդյունքում կողաշրջված մեքենան ուղղվել է։ Տուժածներ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում