Նախկինում դատապարտված 266 անձ Ոստիկանության հատուկ միջոցառումներով բաժիններ է ներկայացվել

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության տարբեր բնակավայրերում անցկացված հատուկ միջոցառումների ընթացքում տարածքային բաժիններ են ներկայացրել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձի։ Հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ, կանեփի թփեր, դանակներ, զենք և զինամթերք։ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․ Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակում է արժանանալ ՆԳՆ ոստիկանության հասցեական արձագանքին։ Այդ նպատակով ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։ Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի մեկ տասնյակից ավելի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։ Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ, կանեփի թփեր, դանակներ, զենք-զինամթերք։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1052543.html?fbclid=IwcGRvZgFmZGlkFlDMkjK7reaFv9kWNdSLdRX_kzUBhYxleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEehza7RX_OqRK09YDs9urcVZm2ZHLk0HPdRpjRcXd38v1seudO8F-dD8R7Ffo_aem_S35_3MJ7KGaGeGBu_rePeg

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում