Անվտանգության խորհրդի գրասենյակի նոր ղեկավարը սովորել է Բրյուսելի ազատ համալսարանում

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար է նշանակվել Վանիկ Ավետիսյանը: 

Ստորև ներկայցնում ենք նրա կենսագրությունը. 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1993 թ. մայիսի 9, ք. Երևան

Կրթություն
Ավարտել է Բրյուսելի Athénée royal d’Ixelles միջնակարգ դպրոցը:
2015-2018 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան։
2018-2020 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ մասնագիտացված նպատակների համար (անվտանգություն, խաղաղություն հակամարտություններ):

Աշխատանքային գործունեություն
2020-2022 թթ. աշխատել է Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանում՝ որպես միջազգային հարցերով խորհրդական:
2022-2023 թթ. «Ի գործ» ծրագրով աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ Եվրոպայի վարչությունում:
2023-2025 թթ. աշխատել է Երեք Սի Քընսալթինգ ՓԲԸ-ում, որպես վերլուծաբան: Աշխատանքի ընթացքում իրականացրել եվրոպական երկրների ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմատնտեսական ոլորտի վերաբերյալ մշտադիտարկում:
2026 թ. — ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:
2026 թ. օգոստոսի 20-ից Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարն է:

Այլ տվյալներ
Անկուսակցական է:
Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների։

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Կիսվել սոց․ ցանցերում