ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսօր անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Մասիս համայնքի օրվա կազմակերպմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին միջոցառման ծրագրային, կազմակերպչական և տեխնիկական հարցերը, հստակեցվեցին պատասխանատուների անելիքներն ու աշխատանքների ժամանակացույցը։
Համայնքի օրը ևս մեկ առիթ է համախմբվելու, ներկայացնելու Մասիսի ձեռքբերումներն ու հաջողությունները և միասին տոնելու մեր համայնքի կարևոր օրը։
