Մшհացել է ամերիկացի դերասան Մայքլ Ռայթը

Մահացել է ամերիկացի դերասան Մայքլ Ռայթը, ով հայտնի է «Շուգար Հիլ» և «Թարգմանչուհին» ֆիլմերում իր դերերով։ 70-ամյա արտիստի մահվան լուրը TMZ պարբերականին հաստատել են նրա հարազատները։

Դերասանը մահացել է օգոստոսի 19-ին Լոս Անջելեսում։ Ընտանիքի ներկայացուցիչների խոսքով՝ մահվան պատճառ է դարձել սրտի կանգը, որն առաջացել է հազվագյուտ նյարդաբանական խանգարման՝ Մարկիաֆավա-Բինյամիի հիվանդության բարդացումներից։

Ռայթը ծնվել էր 1956 թվականին Նյու Յորքում։ Հեռուստադիտողներին նա հայտնի է նաև «Փողը որոշում է ամեն ինչ», «Տնօրենը» և մի շարք այլ կինոնկարներից:

Կիսվել սոց․ ցանցերում