Ռաֆիկ Ալեքսանյանը դարձել է Մ17 տարեկանների MMA-ի աշխարհի չեմպիոն

Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Աբու Դաբիում կայացած 2026 թվականի IMMAF աշխարհի առաջնությունում 65,8 կգ քաշային կարգում:

Նա հաղթանակ է տարել առաջնության վեց մենամարտերում: IMMAF երիտասարդական MMA աշխարհի առաջնությունը տեղի է ունենում Աբու Դաբիում օգոստոսի 16-23-ը: Մրցաշարին մասնակցում են 12-17 տարեկան մարզիկներ:

Փետրվարին Ալեքսանյանը (61,2 կգ) դարձել էր 2026 թվականի Եվրոպայի MMA առաջնության բրոնզե մեդալակիր երիտասարդական A կատեգորիայում։

Կիսվել սոց․ ցանցերում