Գեղարքունիքում բшխվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ֆորդ»-ն ու «Տեսլա»-ն․ կա 9 վիրшվոր

Օգոստոսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Տեսլա» և մարդատար «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի մասը «Ճամբարակ» ամբուլատոր բժշկական կենտրոն, մի մասը՝ «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով մարդատար «Ֆորդ»-ը, որով Շիրակի մարզի բնակիչները ժամանել էին հանգստանալու, կողաշրջվել է, իսկ «Տեսլա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Կիսվել սոց․ ցանցերում