Հանգիստ չկա, հանգիստ չի լինելու․Արման Բաբաջանյան

Գոնե ազնվություն ունենանք նայելու ժողովրդի աչքերին ուղիղ և ասելու ճշմարտությունը․ ո՞վ ծնկի բերեց Հայաստանը, ում դավադիր համաձայնության արդյունքում։
Հայաստանը, Արցախն ու հայությունը կուլ գնացին մեր կույր, անտեղյակ ու անպտուղ ռուսահաճությանը, որ հավաքականորեն բոլորս ունեցանք միամտությունը կարծելու, որ Ռուսաստանը «տեր կկանգնի,» թույլ չի տա Թուրքիայի մուտքը Կովկաս, ու հետամուտ կլինի իր «ռազմավարական շահերին,» կամ ավելի ճիշտ՝ այդ շահերի մասին մեր պատկերացումներին։
Խոստովանենք, որ ճակատագրական սխալներ ենք գործել մեր քաղաքական ու ռազմական հաշվարկներում, պլանավորման մեջ, աշխարհայացքում, կավառարման հայեցակարգում։
Ընդունենք, որ հանցավորության հասնող հանգստությամբ ու անտեղյակությամբ, մեր գործն անելու փոխարեն պարզապես ապավինել ենք ռուսներին, որոնք մեզ ու մեր ողջ ժողովրդին հիմա կանգնեցրել են փաստի առջև՝ ծնկի բերելով իրենց, թուրքերի ու ադրբեջանցիների ոտքերի մոտ։
Մեր հանցավոր անկարողության, անգործության, անբավարար կոմպետենտության, պրովինցիալիզմի արդյունքում այսօր կանգնած ենք Հայաստանի երրորդ հանրապետության վախճանի առջև։
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում