Մեր հաջորդ տապալումը հիմա այն է լինելու, որ միջազգային առաքելությունները Արցախում արցախցի չեն գտնելու, որպեսզի հարցնեն` արդյո»ք արցախցիներին ինչպե»ս է վերաբերվել Ադրբեջանը: Միջազգային առաքելությունները իրենց ուրույն տրամաբանության հանգույն Արցախում հայտնվելու են չափազանց ուշ և գրանցելու են փաստը, թե <տանը մարդ չկար>: Արցախցիրները, այո, Հայաստանում են: Դեռ Հայաստանում են: Ու որպեսզի Արցախը որևէ ստատուսով մնա արցախցուն, էդ բոլոր առաքելությունները պիտի Հայաստան գան` արցախցիներից վկայություն ստանալու` ինչպես նրաց հեռացրին Արցախից: Դա մեր բոլորի գործը պիտի լինի` ՀՀ իշխանությունները պարտավոր են ապահովել Արցախում էթնիկ զտման, ցեղասպանության փաստի վերաբերյալ միջազգային կարծիքի ձևավորումը և արցախցիների ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ վերադարձը հայրենիք: Արցախը պիտի լինի ապառազմականացված, ինչպես և Արցախի շուրջ պիտի ապառազմականացված բուֆերային գոտի լինի ՄԱԿ-ի կամ միջազգային այլ լիազոր առաքելության խաղաղապահների մանդատով: Արցախը պիտի ունենա ինքնակառավարման մարմիններ և պիտի ազատ ելումուտիմիջանցք ունենա դեպի Հայաստան:
Աղբյուրը՝
