«Դռան վեճը» թանկ նստեց․ Երևանում ուղևորուհին բռունցքով հшրվածել է «Zhongtong»-ի էկրանին

Երևանում հերթական միջադեպն է գրանցվել հանրային տրանսպորտում։ Օգոստոսի 19-ին, ժամը 15:05-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել թիվ 47 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասին։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի 44-ամյա վարորդ Իգոր Ծ-ն իրավապահներին հայտնել է, որ Քանաքեռի 1-ին փողոցում ուղևորուհիներից մեկը դիմացի դռնից իջնելու հարցով վիճաբանել է իր հետ։ Թեժացած վեճի ընթացքում 45-ամյա կինը հարվածել է սրահում տեղադրված մոնիտորին՝ ջարդելով էկրանը։

Պատճառված նյութական վնասը գնահատվում է շուրջ 550 հազար դրամ։ Ոստիկաններին հաջողվել է պարզել կասկածյալի ինքնությունը․ նա Երևանի բնակիչ Հերիքնազ Պ-ն է։

Կիսվել սոց․ ցանցերում