Մասիս համայնքի հարգելի բնակիչներ,
Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ որոշ անձինք դիտավորյալ շրջում կամ վնասում են աղբամանները՝ փորձելով կեղտոտել համայնքը և ստեղծել լրացուցիչ խնդիրներ ու անհարմարություններ։
Նման գործողությունների նպատակը մեզ համար հասկանալի է, սակայն վստահ ենք, որ մեր համայնքի մաքրությունը պետք է պահպանենք բոլորս միասին։
Հորդորում եմ նման դեպքերի ականատես լինելու դեպքում չանտեսել դրանք և հնարավորության դեպքում տեղեկացնել համայնքապետարանին կամ իրավապահ մարմիններին։
Միայն համատեղ ջանքերով կարող ենք կանխել նման վարքագիծը և պահպանել մաքրությունը:
Մասիսում աղբամաններ են շրջում ու վնասում․ համայնքապետարանը դիմում է բնակիչներին
