Սեպտեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 13։20-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։
