Առնվազն հինգ մարդ է զոհվել այն բանից հետո, երբ Amazon Air ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը Մայամիում դուրս է եկել թռիչքուղուց և հրդեհվել:
«Մենք կարող ենք հաստատել, որ զոհվել է առնվազն հինգ մարդ»,-հայտարարել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լևին Կավան: Նրա խոսքով՝ մի քանի մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
21 Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Պուերտո Ռիկոյից դեպի Մայամիի միջազգային օդանավակայան, վայրէջքի պահին դուրս է եկել թռիչքուղուց և բախվել մեծ լոգիստիկ համալիրի առջև գտնվող ավտոկայանատեղիի ավտոմեքենաներին, որից, ի թիվս այլոց, օգտվում է նաև Amazon ընկերությունը:
