Ավտովթար Ապարանում․ «Mercedes Viano»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բшխվել «Mercedes ML»-ին

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։50-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։

Բախվել են «Mercedes ML» և «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Նախնական տվյալներով՝ «Mercedes Viano»-ն դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան շարժվող «Mercedes ML»-ին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Իրականացվում են համապատասխան գործողություններ, այդ թվում՝ պարզվում են ավտոմեքենաների վարորդների և սեփականատերերի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։

Կիսվել սոց․ ցանցերում