ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում շուրջ 600 Ա ԹՍ խոցելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մեկ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջանների վրա հակաօդային պաշտպանության ուժերը խոցել և ոչնչացրել են 596 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Ռուսական գերատեսչության փոխանցմամբ՝ անօդաչուները հայտնաբերվել և ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Օրենբուրգի, Ռոստովի, Սամարայի, Տուլայի և Ուլյանովսկի մարզերի օդային տարածքում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ԱԹՍ-ներ են որսացել Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Սև ծովի ջրային տարածքի ուղղությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում