Ռուսաստանի զինված ուժերը Կիևում հարված են հասցրել «ԻնտերԿարս» տվյալների մշակման կենտրոնին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության պնդմամբ՝ օբյեկտն օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական նշանակության նյութական միջոցների պահպանման նպատակով։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ թիրախին հարված է հասցվել «Գերան» անօդաչու թռչող սարքով։
Նախարարությունը նաև հրապարակել է հարվածի կադրերը։
