«Բրիջիթ Մակրոնը տղամարդ է»․ աղմկահարույց պնդումներ արած լրագրողը մшհացել է

Ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը, որը նախաձեռնել էր Բրիջիթ Մակրոնի սեռական պատկանելության վերաբերյալ հետաքննությունը, մահացել է քաղցկեղից։ Լրագրող Քսավիե Պուսարը հայտնել է ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյի մահվան մասին, որը նախաձեռնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի սեռական պատկանելության վերաբերյալ հետաքննությունը։

Ավելի վաղ փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը հայտնել էր, որ Ռեյը Փարիզի Վերաքննիչ դատարանում շահել է Բրիջիթ Մակրոնի հասցեին զրպարտության գործով դատավարությունը։

«Խոր վշտով տեղեկացանք Նատաշա Ռեյի  կյանքից հեռանալու մասին, նա մահացել է քաղցկեղից», — գրել Է փաստաբանը սոցցանցի իր էջում:

Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, իրեն անկախ լրագրող անվանող Նատաշա Ռեյը YouTube հարթակում ներկայացրել էր պնդումներ, որոնք արդեն մի քանի տարի տարածվում էին առաջին տիկնոջ վերաբերյալ։

Նա պնդում էր, որ Մակրոնի դպրոցի ուսուցչուհի Բրիջիտը (օրիորդական ազգանունը՝ Տրոնյե), որը նախագահից 24 տարով մեծ է, իրականում ծնվել է որպես տղամարդ՝ Ժան-Միշել անունով։
2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը Ռեյին, ինչպես նաև Ամանդին Ռուին (իսկական անունը՝ Դելֆին Իգուս), որի YouTube-ի ալիքով հանդես էր եկել Ռեյը, զրպարտության համար դատապարտել էր 13,5 հազար եվրոյի չափով տուգանքի։

2025 թվականի հուլիսին Փարիզի Վերաքննիչ դատարանն արդարացրել էր Ռեյին Բրիջիթ Մակրոնի և նրա եղբոր դեմ սկսված զրպարտության գործով։ Դատարանը գտել էր, որ նրա մեկնաբանությունների մեծ մասը չի համապատասխանում զրպարտության իրավական սահմանմանը։

Բրիջիթ Մակրոնի փաստաբանը հայտնել էր, որ որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում։

Կիսվել սոց․ ցանցերում