Նիկոլ Վովայի Փաշինյանը, իմ տպավորությամբ, թե՛ սրտով, թե՛ գործնականում և թե՛ խոսույթում իրապես միտված է խաղաղության ստորագրմանը և ունի մեծ պատասխանատվության զգացում, բայց Ադրբեջանի հետ պետք չէ նման բաց սրտով շփվել և հավատալ նրանց խոսքերին։
Ես նախկին հոդվածումս ասացի՝ ում հետ հարաբերություններ կառուցես, բայց դու չլսեցիր։ Իսկ իմ ասելուց հետո ՄԱԿ-ի 81-րդ Գլխավոր ասամբլեայի ընթացքում ինքն էլ դա ակնարկեց Հայաստանին։
Հիշեցնեմ մի քանի տողով, թե քեզ ինչ էի հասկացրել։
Աղոթենք Հայաստանի իշխանությունների համար, որ Աստված նրանց իմաստություն տա, որպեսզի Հայաստանը չտանեն ու «դեմից խփած գազել» չսարքեն։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԻ ՏԱԿ ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԵՐ ԵՆ ԴՆՈՒՄ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐ ԴԻՐՔ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՈՐ ՄԵԶ ԼԱՎ ՖՌԹՑՆԵՆ։
Գուցե Իսրայելն էլ Հայաստանին ունի առաջարկներ, որոնք իսկապես կարող են բխել Հայաստանի շահից։ Այս բարդ տարածաշրջանում, որտեղ Հայաստանի շուրջ գերակշռում են մահմեդական պետությունները, Իսրայելը կարող է լինել Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր՝ հաշվի առնելով նաև մեր ժողովուրդների պատմական և կրոնական առանձնահատկությունները։
Ժամանակն է, որ Հայաստանը Իսրայելի հետ ուղիղ և ավելի խոր համագործակցության նոր հնարավորություններ փնտրի։
Եվ հետո եղավ հետևյալը։
Հոդվածս հրապարակելուց ընդամենը մեկ օր անց՝ ՄԱԿ-ի 81-րդ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելիս, անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության ժխտմանը։
Պարոն Փաշինյան, երբ աշխարհաքաղաքական նման ազդակներ են հնչում, գուցե ժամանակն է ոչ միայն լսել, այլև ճիշտ կարդալ այդ ազդակները։
Պետական դիվանագիտությունը հենց նրա համար է, որպեսզի նման պահերը նկատի, ուսումնասիրի և հասկանա՝ քաղաքական ազդակը որտե՞ղ կարող է լինել Հայաստանի շահը։
Բայց մի բան հաստատ է՝ Հայաստանը չպետք է բաց թողնի որևէ հնարավորություն, որը կարող է ամրապնդել իր պետական շահը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը։
Իմ տպավորությունները և մտավախությունները Ձեր բռնած գործի վերաբերյալ հետևյալն են․
Բաքու → նախ Սահմանադրություն → հետո ստորագրում → հետո ևս մեկ այլ պահանջ կառաջացնի Բաքուն։
Երևան → համաձայնագիրը պետք է ստորագրվի առանց այդ նախապայմանի։
Խաղաղության համաձայնագիր — սպասում։
TRIPP — սպասում։
Այստեղ Բաքուն կարող է ասել՝ «մենք ոչինչ չենք արգելակում, պայմանները դեռ պատրաստ չեն»։
Իսկ Երևանը կարող է ասել՝ «Բաքուն նոր պայմաններ է ստեղծում»։
Կոշտ հայտարարություն → հանդիպման հետաձգում → նոր պահանջ → նորից երկխոսության առաջարկ։
Այսպես խաղաղության գործընթացը կարող է դառնալ մշտական ճնշման և հակաճնշման մեխանիզմ։
Հռետորաբանությունը մտնում է անվտանգության դաշտ, և ոչ ոք չի ընդունում պատասխանատվությունը։
Միջադեպ → մեղադրանք → կոշտ հայտարարություն → զորքերի զգոնության բարձրացում → նոր միջադեպ → ավելի կոշտ հայտարարություն։
Բաքուն կարող է ասել․
«Մենք խաղաղության կողմնակից ենք։ Մենք պատրաստ ենք բանակցությունների։ Սակայն Հայաստանի գործողությունները ստիպում են մեզ համապատասխան միջոցներ ձեռնարկել»։
Ամենավտանգավոր իրատեսական ճանապարհը ես տեսնում եմ խաղաղության գործընթացի աստիճանական սառեցման, դրան զուգահեռ հռետորաբանության կոշտացման և մեկ կամ մի քանի սահմանային միջադեպերի միջոցով էսկալացիայի ռիսկի առաջացման մեջ։
Խաղաղության համաձայնագիր — չի ստորագրվել։
Սահմանադրության հարց — Բաքվի նախապայման է մնում։
TRIPP — կրկին հետաձգվել է։
Ալիև–Փաշինյան հանդիպումներ — դադարել են։
Փորձագիտական շփումներ — սառել են։
Հռետորաբանություն — կոշտացել է։
Սահմանին — արդեն մի քանի միջադեպ կարող է լինել։
Միջադեպ → էսկալացիա։
Վանիկ Նիկոյան
Հ․Գ․
Նախկին հոդվածս ստորև՝ 23․09․2026թ․, մինչ Ձեր ելույթների տեղի ունենալը, ես ասել եմ հետևյալը․
Աղոթենք Հայաստանի իշխանությունների համար, որ Աստված նրանց իմաստություն տա, որ Հայաստանը չտանեն ու «դեմից խփած գազել» սարքեն։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԻ ՏԱԿ ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԵ՞Ր ԵՆ ԴՆՈՒՄ, ԹԵ՞ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐ ԴԻՐՔ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՈՐ ՄԵԶ ԼԱՎ ՖՌԹՑՆԵՆ։
ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջերս մտածում էի մի պատկերավոր համեմատության մասին։
Պատկերացնենք՝ անտառում եղնիկ է։
Նրա շուրջը մի քանի որսորդ կա։
Բայց ոչ ոք չի կրակում։
Մեկը ջուր է տալիս։
Մյուսը ճանապարհ է ցույց տալիս։
Երրորդը ասում է՝ «Ես քեզ անվտանգություն եմ ապահովում»։
Չորրորդը ասում է՝ «Եկ միասին ճանապարհ կառուցենք»։
Հինգերորդը ասում է՝ «Եկ խաղաղությամբ ապրենք»։
Եվ եղնիկը կարող է նույնիսկ մտածել՝
«Ինչ լավ է, բոլորը իմ մասին են մտածում»։
Բայց պետական քաղաքականության մեջ հարցը պետք է լինի ոչ թե՝
«Ի՞նչ են նրանք ասում»,
այլ՝
«Ի՞նչ շահ են նրանք հետապնդում, և այդ շահը որտե՞ղ է հատվում Հայաստանի շահի հետ»։
Սա հակաամերիկյան մոտեցում չէ։
Հակաեվրոպական մոտեցում չէ։
Հակաթուրքական մոտեցում չէ։
Հակառուսական մոտեցում էլ չէ։
Սա պարզապես պետական ռեալիզմ է։
Հայաստանը չպետք է այնքան հիացած լինի իր շուրջ ձևավորված բարենպաստ հայտարարություններով, որ դադարի հարցեր տալուց։
Որովհետև միջազգային քաղաքականության մեջ երբեմն ամենավտանգավոր պահը այն չէ, երբ քեզ սպառնում են։
Ամենավտանգավոր պահը կարող է լինել այն, երբ բոլորը քեզ հետ շատ բարեհամբույր են։
Երբ բոլորը քեզ ասում են՝
«խաղաղություն»,
«զարգացում»,
«ներդրումներ»,
«ճանապարհներ»,
«կապակցվածություն»,
«նոր դարաշրջան»։
Այդ պահին պետությունը պետք է ոչ թե փակվի աշխարհից, այլ ավելի լայն բացի աչքերը։
Հայաստանը պետք է լինի բաց աշխարհի համար։
Բայց ոչ բաց՝ իր ինքնիշխանության հաշվին։
Պետք է լինի խաղաղասեր։
Բայց ոչ խաղաղության անվան տակ միակողմանի զիջումների հաշվին։
Պետք է լինի տարածաշրջանային կապերի կողմնակից։
Բայց ոչ սեփական ռազմավարական ենթակառուցվածքների վերահսկողությունը կորցնելու գնով։
Պետք է ունենա գործընկերներ։
Բայց ոչ գործընկերներ, որոնց շահը վերջնական արդյունքում դառնում է Հայաստանի փոխարեն Հայաստանի քաղաքականության սահմանողը։
ԵՎ ՎԵՐՋՈՒՄ՝ ԵՂՆԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Գուցե սխալ է Հայաստանը համեմատել եղնիկի հետ։
Որովհետև Հայաստանը եղնիկ չէ։
Հայաստանը պետություն է։
Ու հենց այդ պատճառով էլ պետք է ոչ թե վախենալ բոլոր որսորդներից, այլ հասկանալ նրանց շարժման ուղղությունները։
Ով գալիս է խաղաղությամբ՝ լսել։
Ով գալիս է ներդրումով՝ հաշվարկել։
Ով գալիս է ճանապարհով՝ պայմանները կարդալ։
Ով գալիս է անվտանգության առաջարկով՝ երաշխիքները պահանջել։
Ով գալիս է բարեկամության խոսքերով՝ գործերով ստուգել։
Եվ ամենակարևորը՝
ոչ մեկին չթողնել որոշել Հայաստանի փոխարեն, թե որն է Հայաստանի ազգային շահը։
Այսօր Հայաստանի դիվանագիտության առաջ, իմ գնահատմամբ, ամենամեծ խնդիրը ոչ թե աշխարհում դաշնակիցների պակասն է։
Այլ հակառակը՝ շատ խաղացողների միաժամանակյա հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ։
Եվ այդ հետաքրքրությունը կարող է դառնալ մեր մեծ հնարավորությունը։
Բայց միայն այն դեպքում, եթե մենք հասկանանք մի պարզ բան.
Հայաստանը չպետք է լինի ուրիշների խաղի տարածքը։
Հայաստանը պետք է դառնա այն պետությունը, որի հետ բոլորը խաղ են կառուցում՝ հաշվի առնելով հենց Հայաստանի շահը։
Որովհետև աշխարհաքաղաքականության մեջ փափուկ բարձը նույնպես պետք է ստուգել։
Հատկապես այն ժամանակ, երբ շուրջդ շատերն են այն դնում։
Հ․Գ․
Աղոթենք Հայաստանի իշխանությունների համար, որ Աստված նրանց իմաստություն տա՝ ճիշտ տարբերակելու խաղաղության իրական հնարավորությունը այնպիսի պայմաններից, որոնք կարող են հետագայում թանկ արժենալ Հայաստանի պետականության համար։
Հ․Գ․Գ․
Թող Հայաստանը երբեք չդառնա ուրիշների աշխարհաքաղաքական հաշվարկների «դեմից խփած գազելը»։
Հ․Գ․Գ․Գ․
Գուցե Իսրայելն էլ Հայաստանին ունի առաջարկներ, որոնք իսկապես կարող են բխել Հայաստանի շահից։ Այս բարդ տարածաշրջանում, որտեղ Հայաստանի շուրջ գերակշռում է մահմեդական աշխարհը, Իսրայելը մեզ համար կարող է լինել առանձնահատուկ բարեկամ ու գործընկեր՝ հաշվի առնելով նաև մեր ժողովուրդների պատմական ու կրոնական առանձնահատկությունները։
Ժամանակն է, որ Հայաստանը Իսրայելի հետ ուղիղ ու ավելի խոր համագործակցության նոր հնարավորություններ փնտրի։
Թող Աստված պահապան լինի Հայաստանին։
Վանիկ Նիկոյան
