ԱՄԷ-ի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցածը ահաբեկչության փորձ է եղել։ Նրա խոսքով՝ երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է օդանավի հրամանատարի վրա՝ փորձելով ստանձնել ինքնաթիռի կառավարումը։
Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai-ի ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան էր տվել և հարկադիր վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն վիրավորել էր հրամանատարին։ Սկզբում ԶԼՄ-ները հայտնել էին, որ օդաչուները Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ նրանք Օմանի և Հնդկաստանի քաղաքացիներ են։
ABC News-ը հայտնել է, որ հարձակվողը կարող է լինել Օմանի 29-ամյա քաղաքացի Համամ ալ-Համամին։ 2024 թվականին նրա մոտ ծայրահեղական բնույթի նյութեր էին հայտնաբերվել, և նա մեկ տարով հեռացվել էր թռիչքներից, որից հետո շարունակել էր աշխատել Oman Air-ում՝ վարչական պաշտոնում։
