ԱՀԱԶԱՆԳ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ

Անի Ավետիսյանի վիճակը ծանր է․ անտարբերությունը հավասարազոր է հանցագործության։
Շաքիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով սեփական մարմնով իր երեք փոքրահասակ երեխաներին պաշտպանած Անի Ավետիսյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Բժշկական տվյալների համաձայն՝ վիրահատության ընթացքում նրա ազդրից հեռացվել է «մի քանի բուռ» բեկոր։ Վնասված է կենսական նշանակություն ունեցող անոթ, առկա են ծնկի և վերջույթների ծանր վնասվածքներ, ինչի պատճառով հարցականի տակ է ոչ միայն նրա հետագա քայլելու հնարավորությունը, այլև ընդհանուր վերականգնումը։ Առաջիկայում սպասվում են նոր, բարդ ու պարբերական վիրահատություններ։
Իրավիճակի ամենամտահոգիչ կողմը.
Մինչ բժիշկները պայքարում են հերոս մոր առողջությունը փրկելու համար, հարազատները ահազանգում են, որ պետական համակարգի և պատկան մարմինների կողմից առ այսօր չկա որևէ հստակ արձագանք կամ հետաքրքրվածություն։
Սա սովորական պատահար չէ․
Բարոյական կողմը. Կինը ցուցաբերել է մայրական ու քաղաքացիական աննախադեպ սխրանք՝ իր կյանքի ու առողջության գնով փրկելով երեք անչափահաս երեխաների կյանքը։
Պետական պարտավորությունը. Յուրաքանչյուր պետության առաջնային պարտականությունն է ապահովել իր քաղաքացու անվտանգությունը, իսկ նման ողբերգության դեպքում՝ ստանձնել ամբողջական հոգածություն։
ՀՐԱՏԱՊ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ․
Անհապաղ պետական հսկողություն. Անի Ավետիսյանի բուժման, վիրահատությունների և հետագա վերականգնողական ողջ գործընթացը վերցնել անմիջական պետական հոգածության ու ֆինանսավորման տակ։
Բժշկական լավագույն ռեսուրսների ներգրավում. Ապահովել առաջնակարգ մասնագետների խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում կազմակերպել արտերկրի մասնագիտացված կենտրոնների ներգրավումը։
Սոցիալական և հոգեբանական աջակցություն. Անհապաղ համապարփակ աջակցություն ցուցաբերել նրա երեք փոքրահասակ երեխաներին և ընտանիքին, որոնք գտնվում են ծանրագույն ստրեսային վիճակում։
Հասարակության լռությունն ու պետության անգործությունը քանդում են մեր հավաքական պատասխանատվության հիմքերը։ Տարածե՛ք, որպեսզի ձայնը հասնի պատասխանատուներին։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Arevik Grigoryan
………………………………………………………………………………………………………….
ԿՈՉ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Որպես հայ դուստր, քույր, կին և մայր՝ իմ բարոյական ու ազգային պարտքն եմ համարում ձայնս բարձրացնել ի պաշտպանություն Շաքիում թշնամու հարձակման ենթարկված հայ կնոջ։
Մինչ իրեն «առաջին տիկին» հռչակած անձը ընտանեկան բռնության դեմ «արշավներ» է իրականացնում, թշնամին մտնում է հայ կնոջ տուն ու կրակում նրա վրա։ Փաստորեն, մեզ հասցրել եք մի իրավիճակի, որ սեփական տան մեջ կանգնած ենք կյանքի սպառնալիքի առաջ ու ստիպված ենք դառնալ պոտենցիալ մարդասպան՝ սեփական ընտանիքն ու տունը պաշտպանելու համար։ Նախ ապահովե՛ք հայ կանանց ֆիզիկական անվտանգությունը թշնամուց, հետո նոր PR ակցիաներով հանդես եկեք։
Երբ թշնամու զինվորը հանգիստ անցնում է սահմանը, մտնում հայի տուն ու կրակում անպաշտպան կնոջ վրա, դա միայն մեկ ընտանիքի ողբերգությունը չէ․ դա հարված է մեր բոլորի տներին, մեր պատվին ու մեր լինելիությանը։
Կո՛չ եմ անում բոլոր հայ կանանց, մայրերին ու քույրերին․ չլռե՛լ։ Թույլ չտա՛նք, որ մեր անվտանգությունն ու կյանքը զոհաբերվեն ձևական «խաղաղության» ու PR ակցիաների ստվերում։ Մեր տունը, մեր ընտանիքն ու մեր պատիվը պաշտպանելը մեր սրբազան պարտքն է։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Arevik Grigoryan

 

Կիսվել սոց․ ցանցերում