Ֆրանսիական ռազմածովային ուժերի «Շառլ դը Գոլ» ավիակիր նավի վրա, որը տեխնիկական սպասարկման է անցնում Տուլոնի նավահանգստում, հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը։
Հրդեհը բռնկվել է տեխնիկական սենյակներից մեկում, մեկուսացվել է միայն մեկ ժամ անց, և մեկ ժամ անց հաղորդվել է, որ այն մարվել է։
«Փրկարարական խմբերը շարունակում են իրենց հետաքննությունը, որին միացել է Մարսելից ժամանած ռազմածովային հրշեջների գումարտակը։ Զոհեր չկան, և նավի ռեակտորի սարքավորումների վնաս չի գրանցվել»,- ասվում է ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ, որը մեջբերել է Mer et Marine կայքը։ Այն նաև պարզաբանել է, որ ավիակրի տեխնիկական սպասարկումը Տուլոնում նախատեսվում է ավարտել դեկտեմբերի սկզբին։
