Թրամփը որոշել է անձամբ ֆինանսավորել հայրենասիրական գովազդները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է անձամբ ֆինանսավորել իր նախաձեռնած հայրենասիրական գովազդային արշավները, այլ ոչ թե պետական միջոցներից։

«Արմատական ձախը դժգոհ է, որ ես գովազդներ եմ հրապարակում, ինչը ես համարում եմ մեր մեծ ԱՄՆ-ի դրական ներկայացում, և դրանց համար վճարում եմ ԱՄՆ-ի միջոցներով»,- գրել է Թրամփը Truthe սոցցանցի իր էջում։

Նրա խոսքով՝ նման կերպ գովազդների համար վճարելը «բավականին ստանդարտ բան է», սակայն քննադատություններին վերջ դնելու նպատակով ինքը որոշել է «հայրենասիրական գովազդների» և այլ նմանատիպ նյութերի համար վճարել անձամբ։

Թրամփը նշել է, որ ֆինանսավորումը կկատարի նաև իր «MAGA, Inc.» կազմակերպության համար հավաքված միջոցներից։

«Ես որոշել եմ դա անել ինքս՝ իմ և MAGA, Inc.-ի համար հավաքված գումարով։ MAKE AMERICA GREAT AGAIN!», — գրել է ԱՄՆ նախագահը։

Կիսվել սոց․ ցանցերում