«Peacekeeper.ru»-ի հաղորդագրության համաձայն՝ երեկ «ռուս խաղաղապահները Հայաստանից Ստեփանակերտի հացի գործարան են հասցրել ավելի քան 15 տոննա ալյուր՝ հաց պատրաստելու համար, որը կբաժանվի Ղարաբաղի բնակչությանը»։
Կրկնում ենք՝ երեկ, այն բանից հետո, երբ Արցախում էթնիկ զտումները հասցրել են մինչև վերջ, և երբ այնտեղ գործնականում հայեր չեն մնացել, ռուս խաղաղապահները վերջապես 15 տոննա հայկական ալյուր են հասցրել Ստեփանակերտ։
Ո՞ւմ են պատրաստվում բաժանել հայկական ալյուրից այս հացը:
Սա այլևս ծաղր չէ և նույնիսկ դուրս է դավաճանության շրջանակներից, սա այլ բան է, որը շատ դժվար է նկարագրել պատշաճ բառերով:
@bagramyan26
