Լրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄԻՊ ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ
Շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ՝ մաղթելով մասնագիտական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Ժողովրդավարական հասարակության կայացման գործում ազատ մամուլն ունի առանցքային դերակատարություն։ Ժողովրդավարական ցանկացած պետություն պետք է ապահովի հանրության՝ արժանահավատ և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև լրագրողների՝ առանց անհարկի խոչընդոտների և ճնշումների մասնագիտական գործունեություն իրականացնելու երաշխիքները։

Կիսվել սոց․ ցանցերում