Ֆրանսիայի իշխանություններն արգելել են առաջիկա օրերին ցույցեր կազմակերպել

«Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը՝ բացի նրանցից, որոնք կազմակերպում են արհմիությունները»։

Այս մասին հայտարարել է Էմանուել Մակրոնը առաջիկա ցույցերի մասին կառավարության անդամների հետ խորհրդակցության արդյունքներով:

«Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա պրեֆեկտները կառաջարկեն այլընտրանքային երթուղիներ։ Եթե դրանք արհմիութենական ցույցեր չեն, ապա մենք կարգելենք ամենուր, որտեղ կարողանանք»,- ասել է նախագահը։

Ֆրանսիայի առաջնորդի կարծիքով՝ հիմա բողոքի ակցիաների ժամանակը չէ։

Նա հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած անկարգությունների համար մեղադրել է ծայրահեղ ձախ խմբավորումներին։

«Նրանց նպատակը Հանրապետությունը ոչնչացնելն է»,- ընդգծել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում տեղի էին ունենում զանգվածային ցույցեր ընդդեմ կրթության սահմանափակումների, վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման։

Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները կշարունակեն ջարդերի և թալանի բոլոր մասնակիցների հետապնդումը։

Կիսվել սոց․ ցանցերում