Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին, բնակվում էին Եղվարդ քաղաքում, իսկ վիրավորներից երեքը նրանց 7, 10 և 13 տարեկան երեխաներնն են, որոնց «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
