Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, նոյեբերի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝    25.7°C (2023թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -5.1°C (1977թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝    10.3°C

Կիսվել սոց․ ցանցերում