Զելենս կին կարող է ժամանել Մոսկվա՝ բանակցությունների․ Պու տինը երաշխավորել է անվտանգությունը

Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է ժամանել Մոսկվա՝ բանակցությունների, որտեղ նրա համար կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը։

Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, «Վեստի» լրատվական գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբի միջև տեղի ունեցած զրույցից հետո։

Ուշակովի խոսքով՝ Պուտինի զրուցակիցները Ռուսաստանի նախագահին փոխանցել են Վլադիմիր Զելենսկու հետաքրքրությունը նրա հետ անմիջականորեն խոսելու հարցում։

«Մեր ղեկավարը կրկին նշել է, որ եթե Զելենսկին իսկապես ցանկանում է անմիջական բանակցություններ վարել, ապա պետք է գա Մոսկվա, որտեղ նրան կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը»,- ասել է Ուշակովը։

Կիսվել սոց․ ցանցերում