Ադրբեջшնի ԶПՒ կրшկի հետևանքով հայկական կողմում կան տпւժшծներ․ ՀՀ ՊՆ

Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. պաշտպանության նախարարությունը տեղեկություններ կտրամադրի ավելի ուշ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ինչպես արդեն հայտնել էր ՊՆ-ն, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում