ՖՈՏՈ. Կարարապետյանի տանը քաղաքական պանիխիդա է, հավաքվել են քաղաքական դիակները․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

«Սամվել Կարապետյանի տանը քաղաքական պանիխիդա է, հավաքվել են քաղաքական դիակները»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ շարունակելով․

«Անհամբեր սպասում եմ, թե երբ են փողոցային շարժում սկսելու ու իշխանություն զավթելու, իրենց ասելով՝ 50+ տոկոս ձայն ունեն»։

Գրառմանը կից Չախոյանը լուսանկար է հրապարակել։

889478567_1670367398073761_3130093898173544482_n.jpg (262 KB)

Հիշեցնենք՝ վաղ առավոտից 65 հասցեում ընթացել են խուզարկություններ, ընդ որում՝ Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում:

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել վարույթից։

9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Կիսվել սոց․ ցանցերում