Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերից շուրջ 30,000-ը երեխաներն են։ Այս մասին հայտնում է UNICEF-ը։ «Ավելի քան 100,000 մարդ տուժել է վերջին ռազմական գործողություններից և ապաստան է գտել Հայաստանում, որոնցից 30,000-ը երեխաներ են»,- ասվում է ՄԱԿ-ի կառույցի hայաստանյան գրասենյակի X-ում գրառման մեջ։ Նշվում է, որ կառույցը տեղում է, աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ աջակցություն ցուցաբերելու տեղահանվածներին։ «Մեր ուշադրության կենտրոնում այս երեխաների և ընտանիքների անվտանգությունն ու բարեկեցությունն է»,- ասվում գրառման մեջ։ Էմմա Չոբանյան
Արցшխից բռ նի տեղшհшնվել է 30,000 երեխա. UNICEF
