Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ «Տառերի պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ, 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մшհացել է

Հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Տառերի պուրակի» մոտ սունկ հավաքելու ժամանակ մոտ 50 տարեկան տղամարդը կայծակահարվել է և մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Գևորգյանի գլխավորությամբ։

Տեղում համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։20-ի սահմաններում, Արտաշավան-Ամբերդ ճանապարհի աջակողմյան հատվածում՝ Փարպի համայնքին պատկանող սարում, սունկ հավաքելու ժամանակ Երևանի բնակիչ 51-ամյա Գաբրիել Ա․-ն կայծակահարվել և տեղում մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2026/11/06/1316191?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAcGRvZgFicmlkETFlUHdiMEFaVkVOQjhqeHhFc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABH6fNZ74nCtKFtsBw_En8brjrpZ3tS3W429m1j2ycOlk7HGnRhQZvJhJELRVt_aem_gRgZ137VjjPcGXspjBhJqQ

Կիսվել սոց․ ցանցերում