Հովհաննե՛ս, ամենահետաքրքիրն այն է, երբ երեկ դու փորձում էիր Դավիթ Համբարձումյանի կողքին տեղ գտնել, արժանանալ նրա ուշադրությանն ու վստահությանը, իսկ այսօր արդեն համարձակվում ես քեզ նրա մրցակից համարել։
Հովհաննե՛ս, մրցակցությունը միայն ընտրություններին մասնակցելով չէ, որ ձևավորվում է։ Մարդուն գնահատում են իր անցած ճանապարհով, կատարած աշխատանքով և մարդկանց հանդեպ ունեցած վերաբերմունքով։
Դավիթ Համբարձումյանի կողքին կանգնելու, նրա հետ համեմատվելու համար միայն ցանկությունը բավարար չէ։ Պետք է ունենալ սեփական անցած ճանապարհ, գործեր և մարդկանց վստահություն։
Մասիսը հիշողություն ունի, իսկ մարդիկ՝ աչքեր։ Եվ ոչ մի ընտրություն չի կարող ջնջել անցյալը։
Եվ մի՛ մոռացիր, Հովհաննե՛ս, Մասիսը դեռ չի մոռացել քո հոր կառավարման տարիներն ու այն վիճակը, որում հայտնվեց քաղաքը։ Մասիսցիները հիշում են այդ ամենը և իրավունք ունեն չցանկանալու, որ պատմությունը կրկնվի։ Քաղաքը նոր փորձությունների կարիք չունի։ Մասիսին պետք են զարգացում, կայունություն և իրական աշխատանք, ոչ թե անցյալի վերադարձ։
Հովհաննե՛ս, ամենահետաքրքիրն այն է, երբ երեկ դու փորձում էիր Դավիթ Համբարձումյանի կողքին տեղ գտնել, արժանանալ նրա ուշադրությանն ու վստահությանը, իսկ այսօր արդեն համարձակվում ես քեզ նրա մրցակից համարել
