Ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանցի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ սահմանը։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
