Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ, Այսօր մեկնարկում է մեր նախընտրական քարոզարշավը՝ «Խաղաղ զարգացում» կարգախոսով

Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Այսօր մեկնարկում է մեր նախընտրական քարոզարշավը՝ «Խաղաղ զարգացում» կարգախոսով։
Մենք սկսում ենք այս ճանապարհը հստակ գիտակցումով, որ Աբովյանի և մեր ամբողջ խոշորացված համայնքի ապագան պահանջում է պատասխանատու աշխատանք, միասնականություն և հետևողականություն։
Մեր նպատակը խաղաղ, անվտանգ, բարեկարգ և զարգացող համայնք ունենալն է, որտեղ յուրաքանչյուր բնակավայր, յուրաքանչյուր փողոց և յուրաքանչյուր ընտանիք զգա համայնքային զարգացման արդյունքը։
Մենք հավատում ենք, որ զարգացումը պետք է լինի ոչ թե խոստում, այլ ամենօրյա աշխատանք, տեսանելի արդյունք և մարդկանց կյանքի որակի շարունակական բարելավում։
Մեզ անհրաժեշտ է Աբովյան, որտեղ ստեղծվում են նոր հնարավորություններ, զարգանում են ենթակառուցվածքները, բարելավվում են կրթական, մշակութային և մարզական պայմանները, և որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգում է համայնքի լիարժեք մասնակից։
Մեր ուժը միասնականության, վստահության և գործի մեջ է։
Այս քարոզարշավը պարզապես ընտրապայքար չէ։ Այն մեր համայնքի ապագայի շուրջ համատեղ խոսակցության և պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն է։
Կհանդիպե՛նք ձեզ մեր քաղաքի բակերում, փողոցներում և հրապարակներում։

Խնդրում եմ ինձ հետ ունեցեք անկեղծ ու անմիջական զրույց. խոսենք մեր սիրելի համայնքի խնդիրներից, առաջնահերթություններից և կարիքներից։

Սիրելի՛ աբովյանցիներ, միասին կարող ենք կառուցել ավելի լավ ապագա։

Ձեր Հովհաննես
#ՔաղաքացիականՊայմանագիր #Աբովյան #ՏԻՄ2026 #Համար8 #ՀովհաննեսԱբրահամյան

Կիսվել սոց․ ցանցերում