ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԻՓԱՆԻԿԸ ՓՈՔՐ Է, ԲԱՅՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՍԻՐՏՆ Է ՄԵԾ

ՍԻՓԱՆԻԿԸ ՓՈՔՐ Է, ԲԱՅՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՍԻՐՏՆ Է ՄԵԾ

«Կառուցող» դաշինքի նախընտրական հանդիպումների առաջին կանգառը Մասիս համայնքի ամենափոքր բնակավայրն էր՝ Սիփանիկը։

Բնակիչներն առանձնակի ջերմությամբ դիմավորեցին դաշինքի առաջնորդ Դավիթ Համբարձումյանին և թիմի անդամներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նախորդ տարիներին իրականացված աշխատանքները, խոսվեց առաջիկա ծրագրերի մասին։ Բնակիչներն իրենց հարցերն ուղղեցին թիմին, շնորհակալություն հայտնեցին կատարված աշխատանքների համար և վստահեցրին, որ պատրաստ են իրենց աջակցությամբ կանգնելու «Կառուցող» դաշինքի կողքին։

Շնորհակալ ենք սիփանիկցիներին ջերմ ընդունելության, անկեղծ զրույցի և վստահության համար։

Շարունակելու ենք կառուցել…

#ԿառուցողԴաշինք
#ԴավիթՀամբարձումյան
#N5

Կիսվել սոց․ ցանցերում