Այսօր «Կառուցող» դաշինքի թիմը հանդիպեց նաև Նորամարգի բնակիչների հետ։
Ջերմ ընդունելությունն ու մտերմիկ զրույցը զուգորդվեցին կատարված աշխատանքների և առաջիկայում նախատեսվող ծրագրերի ներկայացմամբ։
«Կառուցող» դաշինքի առաջնորդ Դավիթ Համբարձումյանը վստահեցրեց, որ շարունակելու են հետևողական աշխատանքը՝ կյանքի կոչելով նոր նախաձեռնություններ ու ծրագրեր՝ միտված Նորամարգի զարգացմանն ու բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
Բնակիչներն էլ վստահեցրին, որ սատարում են Դավիթ Համբարձումյանին և իր գլխավորած թիմին։
Շարունակելու ենք կառուցել…
