Գյուղացու հոգսը հեռվից դիտելու բան չէ։ Այն հասկանալու համար պետք է ճանաչել այդ կյանքի իրական կողմը։
Աբովյանի համայնքը միայն կենտրոնական փողոցներն ու քաղաքի բարեկարգ հատվածները չեն։ Այն նաև 10 գյուղերն է՝ իրենց առօրյա խնդիրներով, չլուծված հարցերով, աշխատասեր մարդկանցով և սպասումներով։
Հովհաննես Աբրահամյանը մասնագիտական ճանապարհին առնչվել է ջրային տնտեսության, անտառային համակարգերի և տնտեսության տարբեր խնդիրների։ Նա գիտի, որ գյուղացու համար ջուրը պարզապես ռեսուրս չէ, այլ բերք ու աշխատանք։ Որ գյուղում չլուծված յուրաքանչյուր խնդիր անմիջականորեն ազդում է մարդկանց ընտանիքների և նրանց ապագայի վրա։
Նրա պատկերացմամբ՝ համայնքի յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա զարգացման հավասար հնարավորություն։ Անկախ նրանից՝ մարդն ապրում է Աբովյանի կենտրոնում, թե 10 գյուղերից մեկում, նրա խնդիրները պետք է նույն ուշադրությանն արժանանան։
Դժվարություններից նա չի խուսափել իր աշխատանքային ճանապարհին։ Նրա համոզմամբ՝ խնդիրները չեն լուծվում դրանց մասին լռելով։ Դրանք լուծելու համար պետք է լինել մարդկանց կողքին, լսել նրանց և պատասխանատվություն ստանձնել։
Դեկտեմբերի 13-ին Աբովյանի խոշորացված համայնքում կայանալու են ՏԻՄ ընտրությունները։ Յուրաքանչյուր բնակչի մասնակցությունը կարևոր է համայնքի ապագայի ձևավորման գործում։
Քաղաքացիական պայմանագիր
քվեաթերթիկ`
8
#Աբովյան #ՀովհաննեսԱբրահամյան #քաղաքացիականպայմանագիր
