‼️ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ‼️ Վաղը՝ ժամը 11:00, Անի հյուրանոցի Դվին սրահում!! Թեմա՝ Դավիթ Համբարձումյանի գործի մտահոգիչ զարգացումները ՏԻՄ ընտրություններից առաջ

‼️ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ‼️
Վաղը՝ ժամը 11:00, Անի հյուրանոցի Դվին սրահում!!
Թեմա՝ Դավիթ Համբարձումյանի գործի մտահոգիչ զարգացումները ՏԻՄ ընտրություններից առաջ!!
Ստացել ենք ՀՀ վճռաբեկ դատարանի ծանուցումն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ ԲՈՂՈՔՆԵՐԻ քննության ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ հրապարակվելու է սույն թվականի նոյեմբերի 27-ին։
Հատկանշական է, որ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել ս.թ. հոկտեմբերի 19-ին:
Գրեթե տասը տարվա փաստաբանական գործունեության ընթացքում չեմ հանդիպել դեպքի, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները քննության առնվեն նման ՌԵԱԿՏԻՎ արագությամբ։
Մտահոգիչն սյն է , որ որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։
Այս հանգամանքների համակցությունը պաշտպանության կողմին լուրջ հիմքեր է տալիս մտահոգվելու, որ նման բացառիկ արագությունը կարող է պայմանավորված լինել այնպիսի որոշման կայացման անհրաժեշտությամբ, որը կխոչընդոտի Դավիթ Համբարձումյանի՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը։
Կիսվել սոց․ ցանցերում