Հայաստանի ու Ղшրաբաղի միավորման մասին ազդարարող Անկախության հռչակագիրը ական է՝ դրված Հայաստանի պետականության տակ

Անկախության հռչակագիրը որպես ական ներդրվեց ՀՀ Սահմանադրության մեջ 1995 թվականին, երբ թե Հայաստանը և թե Ղարաբաղը արդեն իրենց հռչակել էին անկախ։ Այդպիսով Հայաստանը սարքեցին կոնֆլիկտի կողմ, որպեսզի ներքաշեն պատերազմի մեջ ու վերածեն ֆորպոստի՝ մատաղ անելով ՀՀ ինքնիշխանությունը։
‼️ Հիմա էլ որպես ական փորձում են անկախության հռչակագիրը թողնել ՀՀ մայր օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Ինչը փաստացի տարածքային պահանջ է Ադրբեջանից, որպեսզի Հայաստանը նորից ներքաշեն պատերազմի մեջ, վերածեն ֆորպոստի ու մատաղ անեն ՀՀ ինքնիշխանությունը՝ Հայաստանը վերածելով կայսրության ծայրագավառի։
✅ Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին ազդարարող Անկախության հռչակագիրը ոչ այլ ինչ է, քան դանդաղ գործող ժամային ռումբ ներդրված Հայաստանի պետականության տակ։ Հայաստանն անկախացել է միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով, հարևանների հանդեպ տարածքային պահանջներ չունի և չի կարող ունենալ։
Կիսվել սոց․ ցանցերում