Ես առհասարակ հեռու եմ քաղաքականությունից։
Հիմա երևի կասեք՝ եթե հեռու ես քաղաքականությունից, ապա ինչո՞ւ ես այս թեմայով խոսում։ Հիմա կասեմ…
Այսօր մի լուր իմացա, որն ինձ իսկապես խորապես ցավեցրեց։
ՀՀԿ ԳՄ անդամ, Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։
Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի՝ գործը նոր քննության ուղարկելու մասին որոշումը և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։
Չեմ թաքցնի՝ շատ ծանր ապրումներ ունեցա։
Հիասթափվեցի նաև շատ մարդկանցից, որոնց մի ժամանակ սատարել եմ։
Ինչո՞ւ…
Պարոն Համբարձումյանի հետ ծանոթացել եմ 2018թին այն ժամանակ, երբ պատրաստվում էի տպագրել իմ գիրքը։
Նա շատ սիրալիր ընդունեց ինձ իր աշխատասենյակում։
Ճիշտ է՝ հետո չկարողացավ օգնել, քանի որ կրկին կալանավորված էր, բայց ազատ արձակվելուց հետո ինձ հրավիրեց գրքի տոնին փետրվարի 19ին, որը տեղի ունեցավ Հանրային գրադարանում։
Նա հիշել էր ինձ, հիշել էր իմ գիրքը և իր ներկայությամբ կիսել իմ ուրախությունը։
Ինչո՞ւ եմ պատմում այս ամենը։
Որովհետև ուզում եմ, որ մարդիկ իմանան՝ Դավիթ Համբարձումյանը, իմ անձնական փորձով, միայն Մասիսի զարգացմանն ուղղված աշխատանքներով չէ, որ հիշվել է մարդկանց կողմից։
Նա նաև ուշադրություն է դարձրել հասարակ մարդկանց, փորձել է աջակցել նրանց և երբեմն արել այնպիսի փոքր, բայց սրտառուչ քայլեր, որոնք տարիներ անց էլ չեն մոռացվում։
Գիտեմ՝ հիմա գուցե մտածեք, թե նա այդ ամենն արել է իր անվան, հեղինակության կամ շահի համար։
Իսկ ես կասեմ՝ եթե անգամ այդպես է, թող շատերը նրա օրինակով սովորեն նկատել մարդկանց, ձեռք մեկնել նրանց և ուրախանալ ուրիշի հաջողությամբ։
Ես իսկապես շատ եմ ցավում։
Որովհետև երբեմն մարդու մասին մեր հիշողություններն ու անձնական փորձառությունները շատ ավելի խորն են, քան քաղաքական գնահատականները։
Մարդուն կարելի է ազատազրկել, բայց նրա հանդեպ մարդկանց սրտերում մնացած հիշողությունները, երախտագիտությունն ու հավատը խլել հնարավոր չէ։
Եվ վերջում ուզում եմ ասել՝ եթե մարդն Աստծո զավակ է, ապա թող ոչ մի փորձություն չկոտրի նրա հավատը։
Թող Աստված ուժ և համբերություն տա նրան։
Իսկ դուք մի՛ մոռացեք բումերանգի օրենքը. ինչ ցանեք, այն էլ կհնձեք։
Եվ ես հավատում եմ, որ յուրաքանչյուր բարի արարք իր պտուղն է տալիս՝ անկախ ժամանակից ու հանգամանքներից։
Նույնն էլ Դավիթ Համբարձումյան ի դեպքում է լինելու։
Ցավում եմ։ Իրապես ցավում եմ…
