«Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ․

«Դավիթ Համբարձումյանի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, առնվազն ժամկետային առումով, արմատապես շեղվում է բարձրագույն դատական ատյանում տարիներ ի վեր ձևավորված իրավակիրառ պրակտիկայից։ Այսինքն, նրա նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում։

Նշվածը թույլ է տալիս Դավիթ Համբարձումյանին ճանաչել որպես քաղբանտարկյալ՝ նույնիսկ քննարկման առարկա չդարձնելով նրան վերագրվող արարքի փաստերը։
Հավանական ենք համարում, որ բարձրագույն դատական ատյանի այս որոշումը պայմանավորված է այն իրողությամբ, որ իշխող ուժը մտադիր է նոր սահմանադրությամբ չեղարկել գործող դատավորների անփոփոխելիության սկզբունքը»։

Կիսվել սոց․ ցանցերում