Ձյան տեղումներին զուգահեռ ՀՀ մի շարք մարզերում կցրտի 8-12 աստիճանով, կդիտվի քամու ուժգնացում

Ինչպես հայտնել ենք՝ Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերից և նոյեմբերի 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մի շարք շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հրապարակած նոր տեղեկությունների համաձայն՝ Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի ուշ երեկոյան, 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։

Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 1-3-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 13-15 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ին ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2-3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում ՝ 8-12 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ին, 3-ի երեկոյան, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել սոց․ ցանցերում