ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել

ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ:

ՀՀ կենտրոնական բանկի հաղորդմամբ՝ նշվում է, որ Բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

Հիշեցնենք, որ ամերիկյան դոլարը երեկվանից շարունակում է թանկանալ։ Տարադրամի հաշվիչ Rate.am առցանց հարթակի տվյալներով՝ ժամը 10:00-ի դրությամբ երևանյան փոխանակման կետերում 1 դոլարն արժե 450 դրամ:

Կիսվել սոց․ ցանցերում