
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 1992-2018 թվականներին Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում մի շարք, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վ.Մ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: